Կարևոր իրադարձություններ

Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը. Աշոտյան

27 Փետրվար, 2019 15:40
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը և Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստին խոսեց Սումգայիթի ջարդերի մասին:

Վատ է, որ չխոսեց նաև ադրբեջանական պրոպագանդայի մասին Խոջալուի դեպքերի առնչությամբ:

Լավ է, որ քննադատեց հակահայկական ակցիաների մասին անդրադարձը Ռուսաստանում:

Վատ է, որ հայկական լոբիստական ներուժը չօգտագործվեց ռուսական քաղաքական և մեդիադաշտերում համարժեք պատասխան տալու համար:

Լավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս ընդգծվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Վատ է, որ Հայաստանի նոր ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյան հերթական անգամ խուսափեց հնչեցնելուց այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ասածս, ինչ է: Անկախ ներքաղաքական իրավիճակից, կան բազում ազգային և պետական նշանակության հարցեր, որտեղ համադրված աշխատանքի հրամայական կա»:

 

Լրահոս

Դիտել ավելին