Կարևոր իրադարձություններ

Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին.Շարմազանով

27 Փետրվար, 2019 11:07
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին.Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ:

Ալիև-կրտսերը «Ռոսիա 24»-ի եթերից ստեր է տարածում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերթական հերթական անգամ իր զորակցությունն է հայտնում Ադրբեջանին:

Վաղը Սումգայիթի ջարդերի,իսկ, իրականում, Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան քաղաքական ահաբեկչության 31-րդ տարելիցն է: 
Ի՞նչ է անում մեր իշխանությունը:

Բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան՝ մեր կառավարությունը պետք է միասնություն քարոզեր: Բայց, արի ու տես,մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը:
Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին:

Հիմա էլ մարտի 1-ի երթ:
Հերի՛ք է, դուրս եկեք այդ բարդույթից ու փորձեք առաջ նայել, այլ ոչ թե մնալ այդ ողբերգական ճահճի մեջ:

Գրված է. «Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը, նրա վրա էլ հետ կգլորվի այն»:

Հ.Գ. Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին»:

 

Լրահոս

Դիտել ավելին