Կարևոր իրադարձություններ

Քրեական հետապնդումը՝ որպես քաղաքական հարցեր լուծելու միջոց. «Հրապարակ»

16 Հոկտեմբեր, 2015 08:38
Քրեական հետապնդումը՝ որպես քաղաքական հարցեր լուծելու միջոց. «Հրապարակ»

Հայաստանի իշխանությունները, կարծես թե, որոշել են մինչեւ վերջ հետեւողական լինել Լեւոն Զուրաբյանի աղմկոտ հայտարարության հարցում ու ստիպել նրան պատասխան տալ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին հասցեագրված  «մեղադրանքի» համար:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելու մեջ՝ այդկերպ բացատրելով հանձնաժողովի դրական վերաբերմունքն իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ:

Խոսակցություններ կան, որ ընդդիմադիր պատգամավորին փորձելու են պատասխանատվության ենթարկել «սուտ մատնություն-զրպարտություն» հիմքով. զրպարտությունը կամ հանցագործության մասին կեղծ հաղորդումը քրեորեն դատապարտելի արարք է, եւ եթե Լեւոն Զուրաբյանը չկարողանա ապացուցել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Ջիանի Բուքիքիոյին, ապա նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Իշխանությունները Լեւոն Զուրաբյանին այլընտրանք են թողել եւ առաջարկել են, որ նա ներողություն խնդրի Գագիկ Հարությունյանից նրան զրպարտելու եւ կեղծ մատնության համար: Այդ դեպքում քրեական հետապնդումը կդադարեցվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին