Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում վրայերթ է տեղի ունեցել.կան տուժածներ

24 Փետրվար, 2019 09:40
Կոտայքի մարզում վրայերթ է տեղի ունեցել.կան տուժածներ

Փետրվարի 24-ին՝ ժամը 01:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Զորավան գյուղի սկզբնամասում «Infiniti» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ` Ս. Պ., ծնված 1987 թ.) բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Մ. Ա., ծնված 1974 թ.) կցորդիչին: Պատահարի հետևանքով «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ Կ. Ս.-ն (ծնված 1983 թ.), Ն. Մ.-ն (ծնված 1988 թ.) և Բ. Մ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները «Infiniti» մակնիշի ավտոմեքենայից վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը նույնպես գնահատվել է կայուն ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին