Կարևոր իրադարձություններ

Չարենցավան – Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

23 Փետրվար, 2019 21:06
Չարենցավան – Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

Փետրվարի 23-ին, ժամը 07:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան – Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 33-րդ կմ-ին Mercedes C մակնիշի (վարորդ` Դ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ՝ Ն. Ա.-ին (ծնված 1963 թ.), Ս. Հ.-ին (ծնված 1959 թ.) և Ի. Մ.-ին (ծնված 1976 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: 

 

Լրահոս

Դիտել ավելին