Կարևոր իրադարձություններ

Գարնանը մսամթերքի գները շեշտակի կբարձրանան

23 Փետրվար, 2019 18:25
Գարնանը մսամթերքի գները շեշտակի կբարձրանան

2018-ին Հայաստանում, 2017-ի համեմատ, 67 հազարով պակասել է ոչխարի գլխաքանակը, խոշոր եղջերավոր անասուններինը` 65 հազարով, պակասել է նաեւ խոզերի գլխաքանակը:

Shabat.am լրատվականը «Ագրագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանից հետաքրքվել է, թե ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը։

«Գարնանը մսամթերքի գները շեշտակի կբարձրանան։

Գների բարձրացմանը զսպում է հիմա միայն այն հանգամանքը, որ մենք դրսից ենք միս ներկրում, որը ես համարում եմ առնվազն խայտառակություն։ Ճիշտ է՝ պարենի անվտանգությունն ամեն ինչ անում է, որ անորակ սննդամթերք Հայաստան չմտնի, բայց բելառուսական կողմը մի քանի տարի առաջ փորձում էր Ռուսաստան մատակարարել բրազիլական ապրանք՝ բելառուսականի անվան տակ»։

Ըստ Հրաչ Բերբերյանի՝ կան մասնագիտական խնդիրներ, որոնց լուծման դեպքում է միայն հնարավոր խուսափել թանկացումներից։

«Չկա Կառավարությունում այն մարդը, որ այդ խնդիրները կլուծի, մի քանի կասկածելի խորհրդականների աջակցությամբ փորձում են  ապահովագրության գործընթացը։ Այնտեղ լավ փող կլվացվի, դա ուրիշ հարց է, բյաց ապահովագրություն ունենալու համար պետք է տարրական գիտելիքներ ունենալ։ Այդ մարդիկ կամ բնագավառից հեռու են, կամ ուղղակի տաք տեղ են գտել ձեռքերը տաքացնելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին