Կարևոր իրադարձություններ

Վարչապետը խնդիրներ է դրել Հունան Պողոսյանի առջև, որն օր առաջ լուծում են պահանջում

23 Փետրվար, 2019 17:39
Վարչապետը խնդիրներ է դրել  Հունան Պողոսյանի առջև, որն  օր առաջ լուծում են պահանջում

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում պատասխանելով լրագրողների հարցին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին մարզում վախի մթնոլորտ էր տիրում, հիմա ինչպիսին է իրավիճակն ասաց․ «Շատ նորմալ մթնոլորտ է Սյունիքում, շատ նորմալ ժողովուրդ են, շատ սիրում ու հարգում եմ սյունեցիներին: Կարծում եմ՝ դա փոխադարձ է»:

Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը անդրադառնալով հարցին, թե իր մարզպետ նշանակվելու հիմքերից մեկն էլ այն է, որ Սյունիքում քրեածին իրավիճակը լավ չէր, և ինքը կարող էր օգտակար լինեն այդ հարցում ասաց․ «Ես որպես մարզպետ փորձում եմ ամեն ինչ անել, որ նորմալ լինի մարզում քրեական իրավիճակը, կարծում եմ՝ նորմալ է մարզի կտրվածքով»։ 

Պողոսյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  խնդիրներ դրել է իր առջև, որոնք շատ են և օր առաջ լուծում են պահանջում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին