Կարևոր իրադարձություններ

«Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը

23 Փետրվար, 2019 11:39
«Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:

Տոնը նշվում է ՌԴ-ում, սակայն դրան մասնակից են լինում նաև ՀՀ-ն, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը և ԱՊՀ մի շարք երկրներ, քանի որ այն խորհրդանշում է Խորհրդային բանակի օրը։

«Հաղթանակ» զբոսայգում են հավաքվել Հայաստանում Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ և ՌԴ ԶՈւ ներկայացուցիչները, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշաքարին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ 

Այստեղ ՀՀ և ՌԴ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցությամբ միջոցառում տեղի ունեցավ,  այն կավարտվի հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով։

 

Լրահոս

Դիտել ավելին