Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

23 Փետրվար, 2019 10:19
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Ժամը 07։25-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 RT 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

 Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավամի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին