Կարևոր իրադարձություններ

Ապօրինություններ Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում»

23 Փետրվար, 2019 10:08
Ապօրինություններ Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում»

Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բացահայտել են Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» տեղի ունեցած ապօրինություններ։

Նախնական տվյալներով՝ մարզադպրոցի ուսմասվարը տարիներ շարունակ սաներից մրցույթներից վաստակած պարգևավճարներից որոշակի գումար է վերցրել։ Բացի այդ, պարզվել է նաև, որ հաստատության տնօրենը Ստեփանակերտում անցկացված մրցաշարին մասնակցելու համար Վանաձորի քաղաքապետարան է ներկայացրել 25 մարզիկի նախահաշիվ, սակայն մրցմանը մասնակցելու համար Ստեփանակերտ է մեկնել 18 անձ։ Որպես գործուղման վարձ ստացած 527. 500 դրամից 147 700 դրամը յուրացվել է։ Տնօրենը մարզչի միջոցով մրցմանը չմասնակցած անձանց ստորագրել է տվել գործուղման թերթիկները։

Պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին