Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորեր փոխել են աշխատասենյակները. «Ժողովուրդ»

23 Փետրվար, 2019 09:35
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորեր փոխել են աշխատասենյակները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձեւով իրականացնել, եւ վիճակահանությամբ են որոշել, թե որ պատգամավորը որ աշխատասենյակում կլինի: Իհարկե, խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահին, փոխնախագահներին, խմբակցության ղեկավար-քարտուղարին եւ հանձնաժողովների նախագահներին. նրանց դեպքում աշխատասենյակները հստակ են: Իսկ, ահա, մյուս պատգամավորների դեպքում գործել է վիճակահանության տրամաբանությունը:

Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, եղել են պատգամավորներ, որոնք փոխել են իրեն աշխատասենյակը: Օրինակ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սկզբնական շրջանում տեղավորվել էր նոր մասնաշենքի աշխատասենյակներից մեկում, որը նախորդ գումարման խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանինն էր: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ նրա աշխատասենյակն այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանինն է, իսկ Գաբրիելյանը տեղափոխվել է այլ աշխատասենյակ: Տեղեկացանք, որ պատճառը նաեւ այն հանձնաժողովներն են, որոնց անդամ են հանդիսանում նշված պատգամավորները, եւ նրանք տեղափոխվել են այդ հանձնաժողովների նախագահների աշխատասենյակների հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներ:

Միեւնույն ժամանակ, նկատենք, որ երկար ժամանակ չէր լուծվում Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակի հարցը: Բանն այն է, որ, ընդհանրապես, հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները նստում են միեւնույն սենյակում, սակայն տարբեր աշխատասենյակներում: Սակայն Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանի հետ նույն սենյակում չէ: Բանն այն է, որ այդտեղ արդեն իսկ աշխատում էին հանձնաժողովի փորձագետները, եւ որոշում է կայացվել Իգիթյանին այլ աշխատասենյակ տալ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին