Կարևոր իրադարձություններ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

22 Փետրվար, 2019 23:04
«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր, Նորք–Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին քիչ առաջ տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրայի կապերի վարչությունիւց։

Այսօր՝ փետրվարի 22–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում պետք է կայանար զինված խմբի գործով հերթական դատական նիստը, սակայն գործով նոր պաշտպան ներգարվվելու հետ կապված դատական նիստը հետաձգվեց։

Արթուր Վարդանյանն այսօր դժվարությամբ էր ներկայացել դատարան. նա  դժգոհում էր ձախ ձեռքի և ոտքի թուլությունից։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը։ ՄԻՊ-ն արձանագրել էր,  որ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Վարդանյանն այս գործով միակ ամբաստանյալն է, որը գտնվում է կալանքի տակ։

 

Լրահոս

Դիտել ավելին