Կարևոր իրադարձություններ

117 ծառ ապօրինի հատվել է․ ո՞վ է մեղավորը

22 Փետրվար, 2019 21:54
117 ծառ ապօրինի հատվել է․ ո՞վ է մեղավորը

Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող տարածքներում պահպանության աշխատանքներ իրականացնելու ընթացքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հատնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր։

Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարությունից:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի, Հրազդանի, Ճամբարակի եւ Նոյեմբերյանի անտառտնտեսություններում արձանագրվել է 5 անտառխախտման դեպք՝ 58 ծառի և 2 ճյուղի ապօրինի հատման վերաբերյալ։ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի հանձնում -ընդունում կատարելու ժամանակ հայտնաբերվել է 117 ապօրինի հատված ծառ, որի համար կազմվել է անտառխախտման արձանագրություն։ 

Հայտնաբերված խախտումների արձանագրություններն ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

 

Լրահոս

Դիտել ավելին