Կարևոր իրադարձություններ

Հայաստանի մի խումբ ուսուցիչներ ահազանգում են .իրենց իրավունքները ոտնահարվում են

22 Փետրվար, 2019 20:14
Հայաստանի մի խումբ ուսուցիչներ ահազանգում են .իրենց իրավունքները ոտնահարվում են

Մի խումբ ուսուցիչներ ահազանգում են երկար տարիներ դպրոցներում փոփոխություններ չարվելու եւ իրենց իրավունքները ոտնահարելու մասին:

Այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը  N 54 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Գասպարյանն ասաց, որ եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի իրենց խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են  Արհմիությունների կոնֆեդերացիա. «Կոնֆեդերացիային դիմելուց հետո մեկ շաբաթ կսպասենք, եթե կառավարությունը չարձագանքի, ստիպված դիմելու ենք գործադուլի»,-ասաց նա:

N 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանն էլ նշեց, որ իրենց աշխատավարձերը չեն բարձրացնում՝ պատճառաբանելով՝ բյուջեում գումար չկա. «Թվում է, թե բյուջեում փող չունեն միայն ուսուցչի համար, այն հարցին, թե ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ուսուցիչներինը՝ ոչ, պատասխանն ուղղակի ցնցող էր՝ պետական աշխատողները 500-600 հոգի են, դուք՝ ուսուցիչներդ, հազարավոր»,-ասաց նա:

Ուսուցիչները ցանկանում են, որ բարձրացվեն իրենց աշխատավարձերը, դասարանները համապատասխանեցվեն աշակերտների թվին, ուսուցիչներն ատեստացիա անցնեն եւ մշակեն գործիքակազմ՝ դպրոցը մաքրելու համար. «35 աշակերտի համար դասարանը պետք է լինի 75 քմ, արդյոք սրա կես չափի դասարանում կարո՞ղ ենք ապահովել որակյալ կրթություն»,-ասաց ասուլիսի մասնակից, «Խարիզմա» երիտասարդական ՀԿ նախագահ Արմինե Դավթյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին