Կարևոր իրադարձություններ

Արևմուտքը դե՞մ է Փաշինյանի՝ Իրան այցին

22 Փետրվար, 2019 18:21
Արևմուտքը դե՞մ է Փաշինյանի՝ Իրան այցին

Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ վարչապետ Փաշինյանի առաջիկա նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արեւմտյան տերություններին, եւ նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:

Shabat.am լրատվականն իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք փետրվարի 27-ին կայանալիք Թեհրան այցը վատ կանդրադառնա Հայաստանի և արևմուտքի հարաբերությունների վրա։

«Չեմ կարծում, որ այժմ գոյություն ունի արևմուտքի միասնական դիրքորոշում Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ, և ընդհանրապես Իրանի շուրջ զարգացումների վերաբերյալ։ Մենք պետք է հստակորեն զանազանենք Միացյալ նահանգների դիրքորոշումները և Եվրոպական միության դիրքորոշումները, քանի որ Եվրոպական միությունը չի միացել պատժամիջոցային որևէ ծրագրի, որն ուղղված է Իրանի դեմ այլ ընդհակառակը՝  փորձ է կատարում սեփական հնարավորությունը և ներուժը գործի դնելով  ապահովել Եվրամիություն-Իրան տնտեսական կապերի շարունակականությունը։

Ինչ վերաբերում է Միացյալ նահանգների դիրքորոշմանը՝ ապա ակնհայտ է, որ Թրամփի վարչակարգը  կողմնակից չէ, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները զարգանան և ստանան բոլորովին նոր մակարդակ, ըստ այդ հատվածի՝  բավարար է, որպեսզի Իրանի և Հայաստանի հարաբերությունները մնան այն մակարդակի վրա, որը հիմա է։ Սա, բնականաբար, չի բխում մեր շահերից, որովհետև Իրանի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք  մեզ համար ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն և կենսական են»։

 

Լրահոս

Դիտել ավելին