Կարևոր իրադարձություններ

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

22 Փետրվար, 2019 17:39
Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել՝ դադարեցնելով նախագահի պաշտոնում իր պարտականությունները։ Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

 «Հիմա մենք չունենք նախագահ եւ որոշեցինք առանց շտապելու ընտրել նախագահին։ Մենք ստեղծեցինք նախագահություն 7 հոգուց կազմված, որոնց մեջ մտնում են՝ Էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը, Աննա Երզնկյանը, Գեւորգ Գեւորգյանը, Մարտին Ադոյանն ու ես»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս նախագահությունն էլ կկազմակերպի «Անահիտ» կինոմրցանակաբաշխությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին