Կարևոր իրադարձություններ

Դիանա Գասպարյանը կդիմի դատարան

22 Փետրվար, 2019 17:26
Դիանա Գասպարյանը կդիմի դատարան

 «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս իմ հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններով, որոնց երկար ժամանակ փորձել եմ ուշադրություն չդարձնել՝ ցուցաբերելով հանդուրժողականություն: Այնուամենայնիվ, քանի որ վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, հայտարարում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր վիրավորանքի և զրպարտության դեպքով հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմները,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը :

Shabat.am-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան ասաց.

«Այդ օգտատիրոջը չեմ ճանաչում անձնապես՝ մեկ անգամ հանդիպել եմ քաղաքապետարանի մուտքի մոտ, մեկ անգամ էլ քաղաքացիների ընդունելությա ժամանակ:

Դատարան դեռ չեմ դիմել՝ դեռևս գրությամբ առաջարկել եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել, որին ի պատասխան ստացել եմ վիրավորական գրառում, արդեն նոր նախորդ գրության վերաբերյալ պատրաստվում եմ դիմել դատարան»: 

Դիանա Գասպարյանի գրառման շարունակությունը.

Այսպես, իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ (ներկայացվում է ստորև): ‼️Այսպես, հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դու ես», «գարշափնթի կերպար» և այսօրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում‼️ ‼️Դատարանի կողմից որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչև վերջին լուման պատրաստվում եմ ուղղել մեր քաղաքի մանկապարտեզներին‼️ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին