Կարևոր իրադարձություններ

Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է

22 Փետրվար, 2019 16:21
Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է

Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն: Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմը ֆիքսել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը:

ՀՀ ԱԻՆ-ից  տեղեկացրին, որ մյուս 4 լեռնագնացների վիճակը նորմալ է, նրանք բժշկական օգնության կարիք չեն ունեցել: 

 

Լրահոս

Դիտել ավելին