Կարևոր իրադարձություններ

6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկները չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ. Թեւան Պողոսյան

22 Փետրվար, 2019 16:14
Հեղինակ՝ Թևան Պողոսյան
6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկները չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ. Թեւան Պողոսյան

Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլեւ շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։

2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ:

Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետեւանքով»:

 

Լրահոս

Դիտել ավելին