Կարևոր իրադարձություններ

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման լուրերին

22 Փետրվար, 2019 14:34
Արտակ Զեյնալյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման լուրերին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն  հարցին, թե  արդյոք հանդիպե՞լ է կամ փորձե՞լ է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ երկրորդ նախագահը մերժել է նախարարի հետ հանդիպումը, և որո՞նք են այդ մերժման պատճառները:

Զեյնալյանը պատասխանել է, որ  խոսել այն մասին, թե ինչո՞ւ է երկրորդ նախագահը մերժել հանդիպումը, կնշանակի խոսել այն մասին՝ հանդիպե՞լ է երկրորդ նախագահի հետ, թե՞ ոչ:

«Դա հրապարակման ենթակա չէ, ՔԿՀ-ները, այդ թվում կալանավայրերը, գտնվում են իմ ենթակայության տակ: Ես կարող եմ այցելել բոլորին և ծանոթանալ պայմաններին, իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, դա հրապարակման ոչ ենթակա տեղեկություն է»,- ասել է նա:

Նախարարը հայտնել է՝ երկրորդ նախագահի հետ հանդիպելու մասին տեղեկությունը ոչ հաստատում է, ոչ հերքում է, որովհետև այդ տեղեկությունը փակ է:

 

Լրահոս

Դիտել ավելին