ԷկոԼուրն այսօր հայտնել էր, որ ահազանգ է ստացել Արմավիրի մարզի բնակչից, որ կոյուղին խցանվել է, և Արմավիրի մարզի Բաղրամյան և Մյասնիկյան համայնքների կոյուղաջրերը Արմավիրի ջրանցքին հարակից դիտահորից լցվում են ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ:
«Քանի որ օրերը տաքացել են, և ջրանցքում էլ բացի կոյուղաջրերից այլ ջուր չկա, ահավոր գարշահոտություն է տարածվում շրջակայքում», - ասել է բնակիչը: Նա ասել է, որ արդեն շուրջ մեկ տարի է` կոյուղին լցվում է ջրանցք, որի ջրով ոռոգում է իրականացվում:
«Մյասնիկյան և Բաղրամյան համայնքների կոյուղաջրերի խնդիր համայնքի ներսում ըստ էության չկա։ Ոչ մի տեղ չկա, որ կոյուղին լցված է և այլն»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում։
Մեր հարցին, թե կոյուղաջրերը լցվում են մայր ջրանցքը, Հովհաննիսյանն ասաց․ «Մյասնիկյան համայնքի մի մասի կոյուղին է ջրանցք լցվում, իսկ Բաղրամյան համայնքի կոյուղին ջրանցք չի լցվում։ Մյասնիկյան համայնքի կոյուղու մի մասը, որը լցվում ջրանցքը դա նոր չէ։ Դեռևս 80 –ական թվականներին, երբ կառուցվել է գյուղը, կոյուղու մի մասը լցվել է ջրանցքը»։
Աշոտ Հովհաննիսյանի խոսքով ՝ այժմ Արմավիրի մարզպետի, համայնքապետերի ու Վեոլիա Ջուր ընկերության հետ համատեղ բանակցություններ են վարում, որ կոյուղու սպասարկումը ևս հանձնեն Վեոլիա Ջուր ընկերությանը և այլ տարբերակ գտնեն, որպեսզի կոյուղաջրերը չլցվեն ջրանցքը»։
Մեր հարցին, թե կոյուղաջրերի այն հատվածը, որը լցվում է ջրանցքը, արդյո՞ք չի վտանգում ոռոգման ջրերին, Հովհաննիսյանն ասաց․ «Այդ ջուրը, որը լցվում է ջրանցքը, այնքան չնչին հարաբերակցություն ունի, որ չի խանգարում, բայց դա ընդունելի չի։ Այն 0,5 տոկոս կամ՝ 1 տոկոս չի կազմում, որ ջրի որակին կամ ծավալին խանգարի»։