Կարևոր իրադարձություններ

«Ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցույթունների օբյեկտի»

22 Փետրվար, 2019 13:54
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
«Ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցույթունների օբյեկտի»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ:

Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցույթունների օբյեկտի:

Իհարկե, մեկ այցով, կավ ավելի ստույգ՝ չայցով, պայմանավորված երկարաժակետ հետևությունների գայթակղությանը չեմ տրվի:

Սակայն դրան գումարելով նաև Արցախյան շարժման կապակցությամբ թողարկված խայտառակ ուղերձը և այն փաստը, որ համանախագահների այցից հետո չհրապարակվեց նաև ԼՂՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին որևէ տեղեկություն, խորը մտորելու տեղիք են տալիս:

Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող, մի տուր խոստումներ, որոնք կատարել չես կարող: Առավել ևս, արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես, հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը և թուլացնում երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Դադարեք հրճվել այն հանգամանքով, որ միջազգային զլմների գլխագրերում կամ լրահոսում դեռ հայտնվում են ձեր իշխանափոխության մասին ռոմանտիկ զեղումները: Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ:

Չարագուշակություններ անել չեմ ոզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»:

 

Լրահոս

Դիտել ավելին