Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը հրավիրվել էր ԱԺ՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման

22 Փետրվար, 2019 13:45
Հակոբ Արշակյանը հրավիրվել էր ԱԺ՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր  խորհրդարանում էր: Նախարարին հանդիպում-քննարկման էր հրավիրել «Իմ քայլը» խմբակցությունը: Հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հանդիպման նպատակը նոր նախարարության ստեղծման տեսլականն էր, ընդհանրապես՝ քննարկվում էին հարցերը՝ ինչու են այդ նախարարությունը ստեղծում, ինչով է այն զբաղվելու:

«Մտահոգիչ ոչ մի հարց չկար, աշխատանքային քննարկում ունեցանք, ներկայացրի առաջնահերթությունները, թե ինչով պետք է զբաղվի նախարարությունը»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին