Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի քաղաքացին Աղվերանում ձյան տակ մնալով կորցրել է գիտակցությունը (թարմացված)

22 Փետրվար, 2019 13:31
Ֆրանսիայի քաղաքացին Աղվերանում ձյան տակ մնալով կորցրել է գիտակցությունը (թարմացված)

Քիչ առաջ ԱԻՆ-ը թարմացված տեղեկություններ է հրապարակել Կոտայքի մարզում՝ Աղվերանում լեռնագնացներից մեկի՝  ձյան զանգվածի տակ մնալու դեպքիցԼ

ԱԻՆ-ը հայտնում է, որ  վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին