Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ավելացել է ինքնասպանությունների թիվը.ԱԻՆ

22 Փետրվար, 2019 13:10
Հայաստանում ավելացել է ինքնասպանությունների թիվը.ԱԻՆ

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության կապիտան Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանում մեկ տարում ինքնասպանության փորձերի թիվն ավելացել է 20 տոկոսով։

Ըստ Սարգսյանի՝  2018-ին կատարվել է ինքնասպանության 500 փորձ, որոնցից 108-ը՝ մահացու ելքով։

«Ինքնասպանություն են կատարել հիմնականում 40-60 տարեկան տղամարդիկ։ Ինքնասպանության փորձերը, որոնք տխուր հետեւանքներ են ունեցել, կատարվում են հիմնականում կախվելու միջոցով»,- հստակեցրել է նա։

Սարգսյանը հայտնում է, որ ինքնասպանության ավելի շատ փորձեր գրանցվել են Երեւանում, Շիրակի եւ Լոռու մարզերում։

Չնայած այս ցուցանիշներին՝  Հայաստանը լավ ցուցանիշ ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի երկրների համեմատ։

«Հայաստանը աշխարհում 150-րդն է 100 հազար մարդուց ինքնասպանության 6-7 փորձով։ Տարածաշրջանում առաջատարն այս ցուցանիշով Ադրբեջանն է։ Հաջորդում են Իրանը եւ Հայաստանը։ Ամենացածր ցուցանիշն ունի Վրաստանը»,- ասել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին