Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Շարմազանով

22 Փետրվար, 2019 13:00
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։

Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։

Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ,որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է,որքան քննադատել ՀՀԿ ին ,ասելով,թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։

Հետևաբար,եթե տվել եք,էլ ինչու՞ եք քննադատում։

Հերթով անդրադառնամ այս զառանցանքներին։

1. Հիշեցման կարգով ասեմ,որ հանրապետականը միակ խորհրդարանական կուսակցությունն էր,որ չի ողջյունել Փաշինյանի հեղաշրջումը։
Կրկնում եմ, միակ։

2.Ես և իմ հանրապետական գործընկերները Նիկոլի իշխանության առաջին իսկ օրվանից խիստ քննադատել ենք նոր իշխանության ապաշնորհ քաղաքականությունը,երբ այդ ժամանակ շատերը դամքաշություն են արել։

3.Ու՞ր էիք դուք ,երբ ասֆալտին փռելու և մտածել ու նոր խոսելու սպառնալիքներ էին հնչեցնում, Շարմազանով 42 էին գրում...
Ու՞ր էիք։
Չէիք երևում...շատ խորն էիք կորել...շատ։

4.Ու՞ր էիք,երբ նախագահ Քոչարյանին էին ձերբակալում։

ՀՀԿ ն միակ ուժն է,որ պաշտոնապես հայտարարել է,որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։

5.Ու՞ր էիք ,երբ հոկտեմբերի 2-ին կառավարության ղեկավարը,արհամարհելով օրենսդիր մարմնի անկախության սկզբունքը,պաշարել էր Ազգային Ժողովը։

6.Ու՞ր էիք,երբ քարոզարշավի ընթացքում անասելի ճնշումների էին ենթարկում ՀՀԿ-ի կողմնակիցներին ու մատ թափ տալիս Արցախի ներկայացուցիչների վրա։
Շարքը երկար է,պատասխանը կարճ։
Չկայիք...

Այս ամիսները բավարար պետք է լինեին ձեզ հասկանալու համար,որ ՀՀԿ -ն եղել է ,կա ու կլինի ազգային ու ժողովրդավարական Հայաստանի ջատագովը։

Մեր պայքարը հանուն հզոր Հայաստանի Հանրապետության է ու Արցախի։

Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել այդ վեհ գաղափարին ծառայելուց։

Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին