Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի՞ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում

22 Փետրվար, 2019 12:25
Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի՞ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում

Ոչ մի խնդիր և խոչընդոտ իշխանությունների հետ Ռուբեն Ջաղինյանը չի ունեցել և չի էլ կարող ունենալ,քանի որ նա, նույնպես զբաղեցնում է պետական պաշտոն՝անդրադառնալով Ռուբեն Ջաղինյանի վերընտրվելու և նոր իշխանությունների հետ հարաբերությունները կարգավորելու լուրերին Shabat.am-ի հետ զրույցում,-ասաց Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակազմի խորհրդի ղեկավար Շավարշ Վարդանյանը:

«Ես չեմ փաստի,որ դա ինչ-որ հարաբերությունների հարթում է,կամ ինչ-որ նպատակային բնույթ ունի:Պարոն Ջաղինյանը շատ նորմալ հարաբերություններ ուներ ղեկավարների հետ և ոչ մի խնդիր չուներ՝ դրանով լավացներ իր հարաբերությունները:Երաժշտական ստուդիան մենք վերանորոգում էինք մոտ արդեն մեկ ու կես տարի:Այդպես էլ մտածված էր ,որ ստուդիան կվերաբացվի հունվար-փետրվար ամիսներին,միգուցե ժամկետները չպահպանվեցին.ընկավ փետրվարի վերջ»,-ասաց Վարդանյանը:
Վերադառնալով Մարտի 4-ին կայանալիք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրություններին,- Շավարշ Վարդանյանը նշեց.

«Լինելու են արդար,թափանցիկ ընտրություններ, և ոչ ոք չի կարող ասել՝ով կլինի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահհը»:

Հիշեցնենք,որ մամուլը գրում է,որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի,նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ,ինչի վառ ապացույցն է ՝օրերս Ջաղինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին