Կարևոր իրադարձություններ

Աննախադեպ ճնշման եմ ենթարկվում. Հովհաննես Գալստյան

22 Փետրվար, 2019 11:55
Հեղինակ՝ Հովհաննես Գալստյան
Աննախադեպ ճնշման եմ ենթարկվում. Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Այս օրերին հարազատների, մտերիմների, անծանոթների, անգամ հակառակորդների կողմից աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումնեով։ Դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը կամ հյուծվածությունը։ Մեկ անգամ և վերջին հիշեցնում եմ՝ կա Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ․ 

Ա․ Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը և վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։ Կամ՝
Բ․ Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը։ 
Կտրականապես խնդրում եմ դադարեցնել ինձ անհանգստացնել հացադուլն ընդատելու հորդորներով։ Մտահոգ բոլոր մարդկանց առաջարկում եմ ուղղակի աջակցել ֆիլմին նշված հաշվեհամարներով։ Սա պայքար է օրենքից դուրս գտնվող կինոյի պետական կառույցի և կինոռեժիսորի միջև։ Կառույց, որի գործած անօրինականությունների կծիկը օր-օրի քանդվում է։ Սա պատերազմ է, իսկ պատերազմի դաշտը լքողներին անվանում են դասալիքներ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին