Կարևոր իրադարձություններ

Յուրացման համար հետախուզվողը հայտնաբերվել է

22 Փետրվար, 2019 11:24
Յուրացման համար հետախուզվողը հայտնաբերվել է

Փետրվարի 21-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 71-ամյա Յուրա Ք.-ն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա 2017թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ոստիկանության Թալինի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին