Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի անպտղությամբ տառապող զույգերին

22 Փետրվար, 2019 10:37
«Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի անպտղությամբ տառապող զույգերին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հեռահար ծրագրերից է դժվարին կացության մեջ գտնվող երեխաներին աջակցությունը, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացումը, մանկալքության կանխարգելումն ու մանկատների վերացումը, վերարտադրողականության աճը Հայաստանում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Նա նշել է, որ ծրագիրը դեռևս մշակման փուլում է:

«Այժմ հիմնադրամի աշխատակիցները դաշտում բոլոր դերակատարների հետ քննարկումներ են իրականացնում: Ենթադրում ենք, որ կլինի շատ թանկ ծրագիր»,-նշել է Աննա Հակոբյանը:

Հաջորդ  ծրագիրը, որը ենթադրում է 1 մլրդ դրամ բյուջե և դեռևս քննարկումների փուլում է, Հայաստանում վերարտադրողականության աճին աջակցությունն է:

«Այս ծրագրի միջոցով աջակցություն կտրամադրվի այն ընտանիքները, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ և ցանկանում են դիմել այդ քայլին, սակայն բավական միջոցներ չունեն: Նախկինում դա «Արագիլ» հիմնադրամի միջոցով է եղել, որը գործունեությունը դադարեցրել է: Մենք ունենք 400 զույգի հերթ այժմ և պետք է արագացնենք»,-նշել է նա:


 

Լրահոս

Դիտել ավելին