Փետրվարի 22-ին, ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Ս.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից, հանձնել շտապօգնության աշխատակիցներին և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: