Կարևոր իրադարձություններ

Սվիտալսկին հասկացրել է Փաշինյանին. «Փաստ»

22 Փետրվար, 2019 09:53
Սվիտալսկին հասկացրել է Փաշինյանին. «Փաստ»

Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արեւմտյան տերություններին, եւ նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:

Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգեւորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, եւ վարչապետը փետրվարի 27–ին կմեկնի Թեհրան: Ըստ մեր աղբյուրների, այցն իր բնույթով այդքան էլ լավ չեն «մարսում» նաեւ ՀՀ իշխանությունների՝ արեւմտյան արժեքներ դավանող սեկտորի ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին