Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

ՀՀ իշխանությունը կդիմի ԵՏՄ՝ ավտոմեքենաների մաքսային արտոնությունները եւս 5 տարով երկարաձգելու համար. «Ժամանակ»

22 Փետրվար, 2019 09:45
ՀՀ իշխանությունը կդիմի ԵՏՄ՝ ավտոմեքենաների մաքսային արտոնությունները եւս 5 տարով երկարաձգելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:

Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մեքենաների արժեքը միանգամից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային արժեքի, ապա այդ դեպքում ըստ շարժիչների աշխատանքային ծավալի: Օրինակ՝ 7 տարեկան և ավելի հին մեքենաները մաքսազերծվելու են խորանարդ սանտիմետրի համար 1,8 եվրոյով: Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում ամենահամեստ հաշվարկներով զբաղված է 15-20 հազար մարդ: Իսկ սա նշանակում է, որ այդքան թվով մարդ կդառնա գործազուրկ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին