Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի. Նա կարգավորել է հարաբերությունները նոր իշխանությունների հետ. «Ժամանակ»

22 Փետրվար, 2019 09:27
Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի. Նա կարգավորել է հարաբերությունները նոր իշխանությունների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին նշանակված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունները: Ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ, որի ակնհայտ դրսևորումը նախորդ օրը Ջաղինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունն էր:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հավակնորդ է նաև «Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը»:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին