Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Դժգոհություն. Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներն էլ են ուզում փոխհատուցում ստանալ. «Ժամանակ»

22 Փետրվար, 2019 09:02
Դժգոհություն. Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներն էլ են ուզում փոխհատուցում ստանալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, ԱԺ են ներկայացրել «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծ: Այս նախագիծը մեծ դժգոհություն է առաջացրել մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով մի քանի տարի բանտերում անցկացրած քաղբանտարկյալների շրջանում:

Խնդիրն այն է, որ այս նախագծով տուժող են ճանաչվում և հետևաբար փոխատուցում ստանալու իրավունք են ձեռք բերում «այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել» այդ իրադարձությունների հետևանքով: Միևնույն ժամանակ, ըստ նախագծի՝ «անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում վնասվածքի կամ խեղման հետևանքով անձի ստացած միջին, ծանր և առանձնապես ծանր վնասվածքը»:

Քաղբանտարկյալները համարում են, որ եթե մարտի 1-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, և իրենք այդ հեղաշրջման արդյունքում ապօրինի հայտնվել են կալանավայրերում, պետք է ճանաչվեն բռնադատվածներ և օրենքի ուժով փոխհատուցում ստանան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին