Կարևոր իրադարձություններ

22-հարկանի շենքի բարձրության ջինսե տաբատը Գինեսի ռեկորդակիր է դարձել. ֆոտոշարք

21 Փետրվար, 2019 23:25
22-հարկանի շենքի բարձրության ջինսե տաբատը  Գինեսի ռեկորդակիր է դարձել. ֆոտոշարք

Չիլիական Paris հանրախանութների ցանցը, որ պատկանում է Cencosud միջազգային ընկերությանը, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհի ամենամեծ ջինսե տաբատը կարելու շնորհիվ:

Այն կարելու համար պահանջվել է 50 հոգու կես տարվա աշխատանք: Տաբատի չափերը հավասար են 22 հարկանի շենքի բարձրությանը, երկարությունը 65,5 մ է, լայնությունը՝ 42,6մ:

Տաբատը Mall del Sur խանութում կցուցադրվի մինչև այս շաբաթվա ավարտն, այնուհետև դրանից կկարեն 9000 պայուսակ՝ բազմակի օգտագործման: Մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակների դեմ պայքարի շրջանակներում դրանք կհանվեն վաճառքի Paris-ի խանութներում:

 

Լրահոս

Դիտել ավելին