Կարևոր իրադարձություններ

Գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի թունավորվել է

21 Փետրվար, 2019 22:17
Գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի թունավորվել է

Փետրվարի 21-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.20-ին, տանը՝ գազի բալոնի արտահոսքի հետևանքով: Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

 

Լրահոս

Դիտել ավելին