Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը ծառերի բնամասում անցքեր է բացում և դրանք լցնում անհայտ ծագման հեղուկով. ահազանգում է Երևանի քաղաքապետարանը

21 Փետրվար, 2019 18:38
Անհայտ անձը ծառերի բնամասում անցքեր է բացում և դրանք լցնում անհայտ ծագման հեղուկով. ահազանգում է Երևանի քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել, որում ասվում է.

« Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում: Դեռեւս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել: 
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին