Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը

21 Փետրվար, 2019 18:09
Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ  ժամանակավորապես դադարեցվել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Հստակեցնելով պատճառները՝ նա նշել է, որ  խնդիր կա հետագա քայլերը ճշտելու:

«Ի զարմանս ինձ, այս նախաձեռնությունն ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան սպասում էի:Եվ  Հայաստանում, և Հայաստանից դուրս դրական  են ընդունել նախաձեռնությունը»,-նշել է  նա:

Աննա Հակոբյանը հայտնել է, որ  աշխարհի տարբեր երկրներում շատ տարբեր կազմակերպություններ  պոտենցիալ գործընկեր են այդ արշավի շրջանակներում:

«Այս պահին դեռ քննարկման փուլում է՝ ինչպես կշարունակվի արշավը»,-հավելել է նա: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին