Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը՝ բիզնես խլելու լուրերի մասին

21 Փետրվար, 2019 14:40
Դավիթ Սանասարյանը՝ բիզնես խլելու լուրերի մասին

 Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ի պատասխան գործարար Հրանտ Պիվազյանի մեղադրանքի, որ Սանասարյանը սուտ է խոսում և փորձում է իրենից բիզնես խլել, կրկնեց, որ ՊՎԾ-ի ուսումնասիրությունից հետո հանրությունը կտեսնի, թե ինչի մասին է խոսքը և որ իր ղեկավարած կառույցը օրենքով վերապահված լիազորություններն է իրականացնում․ «Ես որևիցե մասնավորի հետ հանդիպելու կարիք չունեմ»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Դավիթ Սանասարյանը հնարավոր է կալանավորվի, ՊՎԾ  ղեկավարն ասաց. «Ես ո՛չ լրատվամիջոց եմ համարում, ո՛չ էլ մամուլ տվյալ քարոզչամիջոցը»:

Ճշտող հարցին, թե դատական գործ կհարուցի, ասաց․ «Տենց խնդիր չկա: Ինձ ուզում եմ, որ ուշադիր նայեն, ես նենց ձերբակալվողի նմա՞ն եմ: Իրանց երազները չեն…»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին