Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակն անգիր չարտասանելու մասին

21 Փետրվար, 2019 14:31
Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակն անգիր չարտասանելու մասին

Կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանը տարօրինակ չի համարում, որ  Թումանյանի 150-ամյակի տոնակատարության ժամանակ, Դսեղում ինքը քառյակը ոչ թե անգիր է ասել, այլ կարդացել է:

«Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել: Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ, բովանդակային առումով հրաշալի կազմակերպված, թերթից կարդալը որևէ խնդիր է առաջացրել: Կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել, կամ չեն հիշում»,- այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարությունյանն ասաց, որ ինքը ռուսական կրթություն է ստացել. «Ինչո՞ւ եմ ես պայքարում ազգային դպրոցի և հայալեզու կրթության համար, որովհետև այդ թվում նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայոց լեզուն և հայ գրականությունը, դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար պայքարում, որպեսզի անգիր ասելուց այլևս մեր աշխակերտները և ապագա քաղաքացիները խնդիր չունենան»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին