Կարևոր իրադարձություններ

Սիրուշոն անդրադարձել է մամուլի հրապարակումներից մեկին

21 Փետրվար, 2019 14:03
Հեղինակ՝ Սիրուշո
Սիրուշոն անդրադարձել է մամուլի հրապարակումներից մեկին

Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է այսօրվա մամուլի հրապարակմանը։ Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ոդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով: Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզը»: 

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին