Կարևոր իրադարձություններ

Որդեկորույս մայրերի բողոքը արդյունք տվե՞ց

21 Փետրվար, 2019 13:39
Որդեկորույս մայրերի բողոքը արդյունք տվե՞ց

Քննչական կոմիտեից հայտնում են, որ առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով:

Shabat.am լրատվականը կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ՝ մեկնաբանություն ստանալու:

Քննչական կոմիտեի և 10 ՀԿ-ների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով  նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքերի վերաբերյալ  հանրային հետաքրքրությունը  փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքերի տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով  համաձայնագիր:

5 աղմկահարույց գործերը ընտրել են հասարակական կազմակերպությունները: Հասարակական մոնիթորինգի  խմբում ընդգրկված են 10 ՀԿ-ներ:

«Քննչական կոմիտեն կպատրաստի տվյալ գործերով  տեղեկանքներ և կփոխանցի  ՀԿ-ներին: ՀԿ-ները երկուական խմբերի են  բաժանվել, ամեն մի խումբ ուսումնասիրելու է  մեկ գործ»,- հայտնեցին մեզ հետ զրույցում:

«Թե որ գործեր են քննարկման առարկա դառնալու, ընտրում են հասարակական կազմակերպությունները: Այդ գործերն են՝ Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի,  Սուրեն Արամյանի, Վալերիկ Մուրադյանի և հայտնի Մատաղիսի գործը»:

Նման նախաձեռնություն առաջին անգամ է, որ ցուցաբերվում է՝   ստեղծելով հասարակական մոնիթորինգի խմբեր՝ նման աղմկահարույց գործերով.

 «Այն մեծ արձագանք է գտել  ՀԿ-ների կողմից : Վերջիններս մեզ վստահելով, հավատալով, որ իսկապես հասարակական մոնիթորինգի խումբը  ունենալու է  արդյունքներ, դիմել են  ընդգրկվելու համար»:

Քննչական կոմիտեն այս աղմկահարույց գործերը որոշել է վերաբացել նաև հիմնվելով զինվորների ծնողների բողոքների վրա.

«ՀԿ-ների ներկայացուցիչները ծնողների հետ կապի մեջ են և իրենց տեղյակ են պահել այս որոշման մասին, քանի որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև տուժողի ներկայացուցիչները, քննիչները ևս հրավիրվեն՝ մոնիթորինգի խմբի աշխատանքներին մասնակցելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին