Կարևոր իրադարձություններ

Սպանության փորձ՝ Տավուշի մարզում

21 Փետրվար, 2019 12:36
Սպանության փորձ՝ Տավուշի մարզում

Տավուշի մարզում, փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, կրակոցներ արձակողն այնուհետեւ դիմել է փախուստի։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին