Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է Դատախազությունը դիմել Երևանի քաղաքապետին

21 Փետրվար, 2019 12:40
Ինչու՞ է Դատախազությունը դիմել Երևանի քաղաքապետին

Դիմել ենք քաղաքապետարան գրպանահատության դեպքերի հետ կապված,որ հնարավորությունների սահմանում տեսանկարահանող սարքեր տեղադրվն երթուղայիններում `անդրադառնալով հասարակական տրանսպորտում տեսանկարահանող սարքերի, ինչպես նաև անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ տեղադրելուն, Shabat.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի աշխատակից Արևիկ Խաչատրյանը:

«Հիմա քաղաքապետրանից մեզ պարզաբանել են,որ երթուղայինի սպասարկող ընկերություններին գրություն են ուղարկել,որպեսզի հնարավորությունների շրջանակներում հասարակական տրանսպորտում տեղադրվեն տեսանկարահանող սարքեր, և անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ,-ասում է Խաչատրյանը:

Shabat.am-ը զրուցեց նաև Երևանի քաղաքապետրանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Իոսիֆ Կուբատյանի հետ,ով նշեց, որ կոնկրետ նախագիծ չկա.

«Կարող եմ վստահաբար ասել,որ տեղադրվելու են տեղեկատվական վահանակներ,որոնք զգուշացնելու  են քաղաքացիներին գրպանահատության մասին:Այս պահին որևէ նախագիծ չկա,իսկ հետագայում տրանսպորտի բարեփոխումների նախագիծն է ի հայտ գալու»,-ասաց Կուբատյանը:

Հիշեցնենք,որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը միջնորդագրով դիմել էր Երևանի քաղաքապետին՝ հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկելու հասարակական տրանսպորտում տեսանկարահանող սարքերի, ինչպես նաև անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ տեղադրելու առաջարկով:

 

Լրահոս

Դիտել ավելին