Կարևոր իրադարձություններ

Արաքսի ջրերի շուրջ սկանդալ է հասունանում. Հայաստանը և Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ. «Փաստ»

21 Փետրվար, 2019 10:03
Արաքսի ջրերի շուրջ սկանդալ է հասունանում. Հայաստանը և Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2018–ի ապրիլին ՄԱԿ–ը զեկույց է հրապարակել, ըստ որի, Մերձավոր Արևելքի հիդրոռեսուրսների շուրջ գուցե լուրջ գործընթացներ լինեն: Ըստ այդմ, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ:

Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը և Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում: Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկատվությունը համընկել է 2018–ին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ, և «հեղափոխության» թոհուբոհում ուղղակի դուրս է մնացել տեղեկատվական հարթակներից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանություններն առանձնապես ուշադրություն չեն դարձրել այս փաստին՝ ուղղակի «ավելորդ գլխացավանքից» խուսափելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին