Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը

20 Փետրվար, 2019 22:05
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի կամրջի վրա մի տղամարդ անցել է վտանգավոր եզրագիծը և ցանկանում է կամրջից ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ՊՊծ գնդի 3-րդ վաշտի ծառայողները կարողացել են հոգեբանական ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին դիմած քաղաքացին Երևանի բնակիչ Տիգրան Պ.-ն է, ով աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն: Ինքնասպանության փորձ կատարողը՝ Երևանի բնակիչ Կարեն Ե.-ն, նույնպես Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին