Կարևոր իրադարձություններ

Թունավորում՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

20 Փետրվար, 2019 19:07
 Թունավորում՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Փետրվարի 19-ին` ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վաղարշապատի (Էջմիածնի) 5 բնակիչ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 07.30-ի սահմաններում, տանը` գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին