Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողության փորձ Վաղարշապատում

20 Փետրվար, 2019 18:35
Բնակարանային գողության փորձ Վաղարշապատում

Փետրվարի 19-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը գտնվում է Շահումյան փողոցի 48 շենքի բնակարաններից մեկում, տանը մենակ է, ինչ-որ մեկը փորձում է դուռը դրսից բացել:

Նույն օրը, ժամը 15.40-ին, ոստիկանություն կրկին ահազանգ է ստացվել մի տղամարդուց, որ կինը տանը մենակ է, դրսից ինչ-որ մեկը փորձել է դուռը բացել՝ կնոջ աղմուկից փախել, մտել են կողքի մուտքը:

Մեկնած օպերատիվ խումբը ժամը 16.20-ին, նույն շենքի 3-րդ մուտքից բաժին բերման է ենթարկել 1966 թ. ծնված, նախկինում դատապարտված Սամվել Խ.-ին և 1985 թ. ծնված Էդվարդ Խ.-ին: Պարզվել է, որ նրանք հարմարեցված բանալիով փորձել են բացել հիշյալ բնակարանի մուտքի դռան փականը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի:

Նույն օրը, ժամը 16.30-ին, նշված փողոցից բերման է ենթարկվել նաև վերջիններիս մտերիմ, 1968 թ. ծնված Կարինե Գ.-ն:

Էդվարդ Խ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հարմարեցված բանալիներ, իսկ Կարինե Գ.-ի մոտից՝ գաղտնի փականով դանակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Էդվարդ Խ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին