Կարևոր իրադարձություններ

Հանրապետական կուսակցությունը դրամական աջակցություն կստանա կառավարությունից

20 Փետրվար, 2019 16:44
Հանրապետական կուսակցությունը դրամական աջակցություն կստանա կառավարությունից

Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրամական աջակցությունից կօգտվեն անցած տարվա դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ կուսակցություններին 2019 թվականի պետական բյուջեից տրվող աջակցությունը կկազմի 103 մլն 725 հազար 600 դրամ: Նշենք, որ միայն Հայասատանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 մլն 208 հազար 500 դրամ: Իսկ ահա «Բարգաված Հայաստան» կուսակցությանը կտրվի 9 մլն 150 հազար 700 դրամ գումար: Նկատենք, որ «Իմ Քայլը» դաշինքը կստանա 78 մլն 6 հազար 300 դրամ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին